ԵԱՀԿ անդամների գործողություններում պետք է «ռեստարտ» արվի, որովհետև կա նոր խաղացող. Կարեն Քոչարյան

Վերջին ժամանակաշրջանում ակտիվ գործողություններ են սկսել և անունը դրել վահափառի հրաժարական, սակայն միտում եմ տեսնում, որ այս շարժումը ոչ միայն վեհափառի հրաժարականի, այլև Հայ Առաքելական Եկեղեցու դեմ է: Այսօր լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց «Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի» ղեկավար Ալեքսանդր Ամարյանը: Նրա խոսքով՝ վեհափառին հրաժարական պարտադրելն այս տարբերակով անհնարին է: Ամարյանը հիշեցրեց՝ ՀՀ օրենքով եկեղեցին անջատված է պետությունից: «Կա եկեղեցական իրավունք, եթե մենք ցանկանում ենք ինչ-որ գործողություն կատարել, ապա պետք է լավ տիրապետենք այս օրենքին: Եկեղեցական իրավունքի մասնագետ չկա մեզ մոտ, բացի Էջմիածնում գտնվող անձանցից: Մենք այսօր սկսում ենք փնովել մեր եկեղեցին՝ անունը դնելով վեհափառի հրաժարական, ցավալին այն է, որ հենց նույն սպասավորն է անում, որի հեղինակության մասին նույնիսկ չարժե խոսել: