"Akcern Time № 672" Real Estate in Armenia.

Երեւանի թոքերը համարվող Մոնումենտի երբեմնի անտառում այսօր առանձնատները ծառերից խիտ են. որեւէ պատահական քաղաքացի այստեղ տուն չունի։ Արդեն կառուցված առանձնատների կողքին, նախկին անտառում լայնամասշտաբ շինարարությունը դեռ շարունակվում է։ Թե պետական որ կառույցի հաջող կամ անհաջող կրկնօրինակը կլինի մեր տեսախցիկի արձանագրած՝ կառուցվող շինությունը, առայժմ դժվար է կռահել։ Սակայն սեփականատիրոջ հարցում բնակիչները կասկած չունեն, թեև նրանցից քչերն են պատրաստ դրա մասին խոսել տեսախցիկի առաջ: «Մեր կառավարիչ մարդկանցնա... Հովիկ Աբրահամյանինը»,- ասում է նրանցի մեկը: