«Չենք գալու այստեղ բազար անելու». Իոաննիսյանի խոսքերն իրարանցում առաջացրին ԱԺ-ում

Հեղափոխությունից հետո համարյա այն վիճակն է, որը կար Բաբելոնյան աշտարակի կառուցման ժամանակ, երբ ի վերջո այն չկառուցվեց, և կռիվ եղավ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը`ձևավորված անհանդուրժողական մթնոլորտը վտանգավոր համարելով: Նա շեշտեց, որ հեղափոխությունից հետո արված գործողությունները պետք է մի քանի տեսանկյունից գնահատել. եթե համեմատենք մարտյան Հայաստանի հետ, ապա կարելի է ասել, որ շշմեցուցիչ ցնցող արդյունքներ կան, բայց կան նաև շատ վտանգավոր թերություններ: «Եթե համեմատում ենք մարտյան Հայաստանի հետ, ապա ես համոզված եմ, որ կան մարդիկ, ովքեր առավոտյան երբեմն արթնանում են ու հիշելով, որ իշխանափոխություն է եղել, չեն հավատում, մտածում են, թե երազ էր: Բավականին երկար ժամանակ ձգտել են, մարտնչել են, պայքարել, ու եղել է այդ իշխանափոխությունը: