«Սպայկան» ծիրանը մթերում է արդեն 300 դրամով ու առանց կշռելու․ Այգեզարդում բերքը շատ է, գինը՝ էժան

Այս տարվա ծիրանի առատ բերքի համար հայկական շուկան բավարար չէ, ասում են Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղի բնակիչներն ու հավելում՝ ծիրան արտահանելն ամեն մարդու բան չէ․ «Լարսում մեզ թալանում են, նագլի թալանում են ժողովրդին»: